Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

ՈՒ՞մ է ուղղված բողոքը

ՈՒ՞մ է ուղղված բողոքը
18.07.2023 | 22:31

Հայտնի է, որ ցանկացած երկրում ցույցեր, նստացույցեր, հացադուլներ և բողոքի այլ ձևեր անհատները, կազմակերպությունները, հասարակությունը, ժողովուրդն անում են տվյալ պետության իշխանությունների դեմ՝ իրենց հստակ պահանջներով։ Հարց է առաջանում՝ ու՞մ դեմ է և ումի՞ց ինչ է պահանջում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի բողոք-նստացույցը։ Այսինքն, արդեն իսկ դրանով Արայիկ Հարությունյանը, մեղմ ասած, կասկածի տակ է դնում Արցախի սուբյեկտայնությունը։ Հուսանք, որ բողոքն ուղղված չի, այսպես կոչված, միջազգային հանրությանը, որի հանրահայտ ներկայացուցիչներից մեկը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը, ողջունեց Աղդամով հումանիտար ճանապարհը։

Հավանաբար, բողոքի հասցեատերը Ռուսաստանն է, և այն Հայաստանի վարչապետ կոչեցյալի հանձարարականն է, քանի որ ինքն է ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, բայց մեղավորը՝ Ռուսաստանն է։ Եվ ի՞նչ:Եթե բողոքը ոչնչի չհասցնի, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ Պարզ է, գնալ երկխոսության թշնամու հետ՝ մասնակից դառնալով Արցախի հայաթափմանը։

Արցախցիների բողոքի միակ թիրախը պետք է լինի Հայաստանի իշխանությունը՝ իր վարչապետ կոչեցյալ դավաճանի գլխավորությամբ։ Այնպես որ, վարչապետ կոչեցյալի աշխատակազմի ղեկավար, թյու՜, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ոչ թե պետք է դիմեր նստացույց-բողոքի քայլի, այլ կոչ աներ ողջ հայությանը՝ ոտքի կանգնել և վռնդել Հայաստանի ազգադավ իշխանությանը։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ